Բաժիններ՝

«Տոյոտա Պրադո»-ն մոտ 50մ գլորվել է. վարորդը տեղում մահացել է

Հունիսի 14-ին, ժամը 10.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Զանգերից դեպի Սիսիան 1-ին կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 38-րդ կմ-ի մոտակայքում՝ ոլորաններում, «Տոյոտա Պրադո» մանկիշի UN 051 AM պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել՝ հայտնվելով ներքևի ճանապարհահատվածում, ինչից ավտոմեքենայի վարորդ Ռ. Ա.-ն տեղում զոհվել է, իսկ ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտու գյուղի հոսպիտալ:

Հրշեջ-փրկարարները Ռ.Ա.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, կատարել վթարված ավտոմեքենայի հոսանքազրկման և վառելիքաքսուկային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ. օգնել են ավտոմեքենան տեղափոխել քարշակի վրա:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս