Բաժիններ՝

Պուտինը ԱԳՆ-ին հանձնարարել է դեմարշով հանդես գալ Ուկրաինայի նկատմամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ԱԳՆ-ին հանձնարարել է ուկրաինական կողմի առջեւ հանդես գալ դեմարշով` ուկրաինացի զինվորականների կողմից Ռուսաստանի սահմանը հատելու դեպքի հետ կապված, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

«Պուտինը արտաքին քաղաքական գերատեսչությանը հանձնարարել է համապատասխան դեմարշով հանդես գալ ուկրաինական կողմի առջեւ` ուկրաինացի զինվորականների կողմից Ռուսաստանի սահմանը խախտելու կապակցությամբ»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Ռուսաստանի Ռոստովի մարզի սահմանապահ վարչությունից հայտնել էին հունիսի 13-ի գիշերը ուկրաինական БМП-ի կողմից Ռոստովի մարզի հատվածում պետական սահմանը խախտելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս