ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի հունիսի 14-ից մարզերի անտառային տարածքներում իրականացվելու են անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ:

Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում անհարժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել այդ տարածքներից:

Ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումները կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով`

ՀՀ Վայոց Ձորի մարզի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 14.06.2014թ.-16.06. 2014թ.:
ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 17.06.2014թ. – 20.06.2014թ.:
ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ 21.06.2014 -24.06.2014թ.:

Տեսանյութեր

Լրահոս