Ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը բերման է ենթարկվել (տեսանյութ). «Ազատություն»
Այսօր Աֆրիկյանների շենքի առջևից բերման է ենթարկվել ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը («Նավակ Ճոճողը»): «Ազատության» հետ զրույցում Գաբրիելյանն ասել է, որ ցանկանում էր գրառում կատարել շենքը շրջապատող մետաղյա թիթեղի վրա, սակայն այդ ժամանակ իրեն են մոտեցել ոստիկանները և հրավիրել Ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ակտիվիստին տեղեկացրել են, որ իրեն բերման են ենթարկել ուրիշի գույքին վնաս պատճառելու համար: Տեսանյութը՝ tert.am-ի: