Հարգանքի տուրք ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Հունիսի 12-ին ազգային-պետական գործիչ, 2000-2007թթ. ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը կդառնար 63 տարեկան:
Ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ և հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:

Մատուցվել է հոգեհանգստի կարգ և կատարվել խնկարկություն: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին: Լավ մարդու, պատասխանատու պաշտոնյայի, ազգային նվիրյալ գործչի և կուսակցական սիրելի առաջնորդի մասին ունեցած հիշողություններով կիսվելով՝ ներկաներից շատերն ընդգծել են, որ անգնահատելի է լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաստակը Հայաստանի Հանրապետության կայացման, շենացման ու ազգային ավանդույթների պահպանման գործում: Նրանք առանձնակի կարևորել են նաև այն մեծ սերն ու հարգանքը, որ իր ողջ կյանքի ընթացքում վայելել է Անդրանիկ Մարգարյանը՝ ընդգծելով, որ ժողովուրդն առ այսօր էլ հիշում է նրան որպես ազգային ու պետական նվիրյալ գործիչ, մեծ հայրենասեր, բարի և ազնիվ մարդ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Տեսանյութեր

Լրահոս