Ինչպե՞ս են կարողանում մշտապես անպատիժ մնալ Սուրիկ Խաչատրյանի բարեկամները

«Սյունիքում կոնկրետ չկար բողոքողը և մարդը, որ համարում էր որ տուժել էր և դիմեր իրավունքների պաշտպանության համար: Սակայն վերջին քսանամյակում նման դեպքեր կհիշենք, և երիտասարդների մոտ մտայնություն է առաջացրել, որ կարող են անպատիժ մնալ: Հիմա ես չունեմ մի բողոք, որ կա պաշտոնյայի բարեկամ, որի դեպքում խտրական մոտեցում է դրսևորվում: Գոնե մենք բողոք չունենք»,- այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում լրագրողներին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե նախկին մարզպետի բարեկամները ինչպե՞ս են կարողանում մշտապես անպատիժ մնալ:

Ըստ նրա՝ գուցե միայն այդ բարեկամները չեն հայտնվում նման իրավիճակներում, ուղղակի իրենցը ակնառու է: Անդրեասյանը նշեց, որ չունի վիճակագրություն, թե իրենք հանցագործների քանի տոկոսն են կազմում:

«Բայց մարդիկ, երբ ունենում են լավ ազգականններ, իրենք թերևս կորցնում են իրականության հետ կապը և դրսևորում են ոչ այնպիսի վարքագիծ, որ ակնկալվում է»,- ասաց ՄԻ պաշտպանը:

Տեսանյութեր

Լրահոս