Բաժիններ՝

Արցախում զինծառայողի մահվան գործով շարքային է ձերբակալվել. «Փաստինֆո»

Մարտական հենակետում զինվորի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Քրեական գործի շրջանակներում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, անզգուշությամբ մարդու մահ պատճառելու կասկածանքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի հիմքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Մանուկի Բաբիկյանը:

Կատարվում է նախաքննություն:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս