Բաժիններ՝

Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուր եգիպտուհուց. ալ-Սիսի

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին անձամբ ներողություն է խնդրել մի կնոջից, ով իր երդմնակալության ժամանակ ենթարկվել է սեռական ոտնձգությունների:

Ալ-Սիսին այցելել է հիվանդանոց և կարմիր վարդերով ծաղկեփունջ է նվիրել նրան. «Ես եկել եմ, որպեսզի Ձեզ և եգիպտացի յուրաքանչյուր կնոջ հայտնեմ, որ ինձ համար մեծապես ցավալի է տեղի ունեցածը: Ես ներողություն եմ խնդրում յուրաքանչյուր եգիպտուհուց»:

Ալ-Սիսիի երդմնակալությունն անցկացվել է հունիսի 8-ին: Այդ օրը Կահիրեի «Թահրիր» կենտրոնական հրապարակում սեռական բռնությունների են ենթարկվել մի քանի կանայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս