Կտրուկ վատացել է Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը. «ՀԺ»
«Մեր տեղեկություններով, կտրուկ վատացել է Գերմանիայում ՀՀ դեսպան, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Ներկայումս նա գտնվում է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: Դիվանագիտական մեր աղբյուրները հայտնում են, որ Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է վիրահատությունից անմիջապես հետո: Պատկան մարմինները, սակայն, չեն շտապում պաշտոնապես հաստատել տեղեկությունը»:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։