Կենտրոնի դատարանում շարունակվեց եզդի Սիաբանդովի գործի քննությունը. հարցաքննվեցին մատուցողուհին և հոգեբուժարանի նախկին աշխատակիցը. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 11-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահող Գագիկ Պողոսյանի, շարունակվեց Եզդի Սիաբանդովի գործի քննությունն:
Դատարանը լսեց, գործով որպես վկա անցնող Ռիչի բարի մատուցողուհուն, ով ոչինչ չէր տեսել, սակայն բարմեն Արսենից լսել էր, որ հաճախորդները վիճել են իրար հետ և բջջային հեռախոսն էլ թողել էին «պապկի» վրա:
Նա նաև հայտնեց, որ Արսենը մեկնել է Ռուսաստան: Դատարան էր ներկայացել նաև ամբաստանյալի հարազատը, ով հոգեբուժարանի նախկին աշխատակից էր, նա ասաց, որ ամբաստանյալն ազատվել է բանակից, իսկ ինքն էլ որեւէ մասնակցություն չի ունեցել նրան բանակից ազատելու հարցում: Դատական նիստին չէին ներկայացել գործով անցնող մյուս վկաները, և դատական նիստը հետաձգվեց:
Մանրամասներն՝ այստեղ