Գյուղնախարարությունը պայքարում է ցեցի դեմ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շարունակում է Արարատի և Արմավիրի մարզերում մորմազգի մշակաբույսերի (լոլիկ, սմբուկ, տաքդեղ կարտոֆիլ և այլն) դաշտերում ֆերոմոնային թակարդների տեղադրումն ու մոնիթորինգի իրականացումը:

Դիտարկումների արդյունքում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներում, Էջմիածին քաղաքում և հարակից համայնքներում տեղադրված ֆերոմոնային թակարդներում հայտնաբերվել են լոլիկի ցեցի մեծ թվով թիթեռներ:

Այդ կապակցությամբ նախարարությունը հորդորում է նշված համայնքների գյուղացիական տնտեսություններին անհապաղ սկսել լոլիկի, տաքդեղի, սմբուկի, կարտոֆիլի ցանքերում ցեցի դեմ քիմիկան պայքարի միջոցառումները:

Խորհուրդ է տրվում պայքարը կազմակերպել, հերթագայության եղանակով, օգտագործելով հետևյալ միջատասպան միջոցներից (ինսեկտիցիդներ) որևէ մեկը`

Ամպլիգո

Բելտ 48% ԽԿ

Ալֆա ցիպի 10% ԽԷ

Դեցիս Ֆ լյուքս 25% ԽԷ

Սումի ալֆա 5% ԽԷ

Մատչ 5% ԽԷ

Կալիպսո 48% ԽԿ

Սպինտոր 24% ԽԿ

Դանադիմ 40% ԽԷ և այլն

Ըստ մասնագետների կանխատեսումների` մի քանի օրից հետո անհրաժեշտ կլինի պայքարի միջոցառումներ իրականացնել նաև Արարատի մարզի Արտաշատի, Արարատի և Արմավիրի մարզի Էջմիածնի ու Արմավիրի տարածաշրջանների մնացած համայնքներում: Այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Գյուղացիական տնտեսություններին խորհուրդ է տրվում նշված վնասատուների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման գործընթացում համագործակցել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և նախարարության համակարգի բույսերի պաշտպանության մասնագետների հետ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն        

Տեսանյութեր

Լրահոս