Միկոյանի արձանի տեղադրումը կհետաձգվի. «Ժողովուրդ»

«Վերջին շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրած Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման գործընթացը, հավանաբար, ցանկալի արդյունք չի ունենա գաղափարի հեղինակների համար»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Թեև դեռ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին չի ասել, որ «արձանը սիրուն չի», այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ մի խումբ անձինք, որոնց կարծիքի հետ Տարոն Մարգարյանը հաշվի է նստում, ասել են, որ այդ արձանի տեղադրումը լուրջ հարված կարող է լինել քաղաքապետի և ՀՀԿ-ի վարկանիշին: Ըստ այդմ, Տարոն Մարգարյանը որոշել է ականջալուր լինել իր շրջապատի տված խորհուրդներին ու Երևանի ավագանու կողմից կայացված որոշման կատարումն առայժմ կհետաձգվի»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս