Մասիսում տաքսու վարորդը ծառայությանը գումար պարտք լինելու շուրջ վիճաբանել է կնոջ հետ, ապտակել նրան, քաշել մազերից

Առաջին ատյանի դատարանում է 25-ամյա երիտասարդի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Մասիս քաղաքի տարածքում իր վարած ավտոմեքենայի մեջ տաքսի ծառայությանը գումար պարտք լինելու հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի բնակչուհու հետ, որի ընթացքում 1 անգամ ապտակելով և, նրա մազերից քաշելով`բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ `պատճառելով ֆիզիկական ցավ:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ծեծի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդված): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Եթե դատարանն ապացուցված համարի երիտասարդի մեղքը, նա կարող է պատժվել տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս