Ռուբեն Հակոբյանը կոչ արեց իշխանությանը՝ չվախենալ արտաքին քաղաքական քննարկումից. Դուք իրենցից խելոք եք ու լավն եք
«Նուրսուլթան Նազարբաևի նման լուրջ քաղաքական գործիչը չէր կարող չիմանալ, որ տվյալ նամակի ընթերցումը դիվանագիտական էթիկայի խախտում է, բայց բավականին լուրջ հայտարարություն արվեց, որում՝ անկախ տոնից, ցինզմից, կար արհամարհական վերաբերումք Սերժ Սարգսյանի և նրա ներկայացրած պետության նկատմամբ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Ըստ նրա՝ չի բացառվում, որ մի օր էլ Նազարբաևը հայտարարի, թե միության անդամ պետությունների սահմանից դուրս արտադրված արտադրանքը միության տարածք չպետք է մտնի և, հաշվի առնելով, որ Ղազախստանի նախագահը միշտ պաշտպանել է Ադրբեջանի շահերը, վաղ թե ուշ այդ առաջարկությամբ հանդես կգա: Հակոբյանի կարծիքով՝ ՀՀ իշխանություններն իրենք իրենց կաշկադել են. «Արտաքին քաղաքական դեգերումների արդյունքում հայտնվեցինք այնտեղ, որտեղ հայտնվեցինք: Մեզ ասում են՝ ինչ պետք է անենք ու մենք անում ենք»:
Հակոբյանը կոչ արեց իշխանությանը՝ չվախենալ քննարկումից. «Դուք իրենցից խելոք եք ու լավն եք: Այդ մարտահրավերին դիմագրավելու համար պետք է իմաստնություն»: