Բաժիններ՝

Կամրջի վրա անցք է առաջացել

Հունիսի 9-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի մոտակայքում՝ Սևջուր գետի վրա կառուցված կամուրջը վնասվել է և վտանգ է ներկայացնում երթևեկության համար. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել են Արմավիրի մարզի տրանսպորտի և կապի բաժնի պետը և ՃԿԿ-ում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պատասխանատուն:

Պարզվել է, որ « Մ-3» ավտոճանապարհի Վաղարշապատ-Մարգարա հատվածի 10-րդ կմ-ին «Սև ջուր» կոչվող կամրջի վրա առաջացել է մոտ 60 սմ տրամագծով անցք, որը վտանգ է ներկայացնում երթևեկության համար:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս