Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ՝ Արզնի գյուղում. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` հունիսի 8-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Բյուրեղավանի բնակիչ 39-ամյա Աղաս Խաչատրյանը Արզնի գյուղի 1–ին փողոցում իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 20 ՕՏ 015 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տեղի բնակիչ 58-ամյա Լաուրա Չիչերինին:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Էդգար Բալոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս