Անջելինա Ջոլին հակադարձել է բրիտանացի աթեիստ գրողին
Անջելինա Ջոլին հանդես է եկել ի պաշտպանություն կախարդական հեքիաթների, որոնք քննադատության էր ենթարկել բրիտանացի աթեիստ գրող Ռիչարդ Դոկինզը:
«Մեր ժամանակներում երեխաներն արագ են մեծանում եւ անհրաժեշտ է նրանց դաստիարակության եւ կայացման համար նորմալ պայմաններ ապահովել: Կախարդական հեքիաթները բարոյական կարեւոր արժեքներ են ուսուցանում եւ օգտակար են փոքրիկների համար»,-հայտարարել է Ջոլին:
Բրիտանացի աթեիստ գրողը, Չելթնեմի գիտաժողովի ժամանակ քննադատության էր ենթարկել կախարդական հեքիաթները` հայտարարելով, որ ծնողները չպետք է այդպիսի հեքիաթներ պատմեն երեխաներին, քանի որ դրանք ոչ ճիշտ աշխարհընկալում են ձեւավորում:
«Ով է ասել, որ գորտը կարող է արքայադուստր դառնալ: Դա կատարյալ զառանցանք է: Երեխաներին հարկավոր է բոլորվին այլ բան` սկեպտիցիզմի ոգի»,-ասել էր աթեիստ գրողը: