Կրակոցներ՝ Քանաքեռ-Զեյթունում. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` քիչ առաջ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցում, Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի տան հարևանությամբ հնչել են կրակոցներ:
Նշված շենքի բակում ոստիկանության օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում՝ «Պորշ Կայեն», «Մերսեդես», «Լեքսուս» և մի քանի այլ մակնիշի մեքենաներ: Հայտնաբերվել է նաև հրազենից արձակված կրակված 3 պարկուճ և 1 գնդակ: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ կրակոցները արձակել է Արայիկ Քոթանջյանի որդին, ում ոստիկանները որոնում են:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: