Կգնան չադրայով

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ ընտրական իրավունքի և ընտրական համակարգի ընտրության հարցին անդրադառնալով` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ եթե իսկապես ցանկություն կա ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ապա պետք է հրապարակել ընտրությունների մասնակիցների ցուցակները:

«Հայաստանում գաղտնի է քվեարկությունը, և ոչ թե քվեարկությանը մասնակցությունը, մեզ մոտ ոչ ոք ընտրության չադրայով չի գնում»,- ասել է Մարտիրոսյանը:

Արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական բարեփոխումների նախագահական հանձնաժողովի անդամ Հրայր Թոմասյանն ի պատասխան` նշել է, որ նման կարգ Եվորպայի խորհրդի անդամ ոչ մի երկրում գոյություն չունի, մինչդեռ Հայաստանը ԵԽ անդամ է: Մարտիրոսյանն էլ հակադարձել է, որ նման պրակտիկա կա ԱՄՆ-ում: Մարտիրոսյանն էլ կարող էր ասել, որ Հայաստանը և ԱՄՆ-ը ՄԱԿ-ի անդամ երկրներ են, բայց չի ասել:

Մանրամասները՝ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս