
«Վերնիսաժի» գործով նոր ձերբակալված անձ կա. news.am

«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Ներսես Մելքոնյանին քիչ առաջ ձերբակալեցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ներսեսի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Այսօր հիվանդանոցից դուրս գրեցին, անմիջապես հրավիրեց ոստիկանության բաժանմունք եւ ձերբակալվեց: Նա որպես կասկածյալ է, կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ»,- ասաց նա:
Հետագա գործողությունների մասին փաստաբանը չցանկացավ խոսել:
Մանրամասներն՝ այստեղ