Ամեն ինչ կանենք, որ նախիջևանյան հատվածի հարաբերական խաղաղ վիճակը պահպանվի. Սեյրան Օհանյան. tert.am

Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել էր երկու պայմանագրային զինծառայող: Tert.am-ը այս մասին զրուցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով հավաստիացրեց, որ այս ուղղությամբ տարին մի քանի անգամ կրակում է հակառակորդը, սակայն հայկական կողմը միշտ էլ թե՛ կանխարգելիչ, թե՛ հակազդող միջոցառումներ է իրականացնում: Նախարարը վստահեցրեց, որ հայոց բանակը անելու է ամեն ինչ, որ նախիջևանյան հատվածի հարաբերական խաղաղ վիճակը կարողանանք պահպանել:

– Պարո՛ն նախարար, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարից հետո Նախիջևանի հատվածից կրակոցներ եղե՞լ էին և ինչպե՞ս եք որակում երեկ սահմանի այդ հատվածում տեղի ունեցած դեպքերը:

– Նախիջևանյան հատվածը միշտ էլ համեմատաբար հանգիստ հատված է եղել, բայց այս տարիների ընթացքում, հրադադարի պահպանման ամբողջ ժամանակահատվածում, միշտ էլ տարին մի քանի խախտումներ եղել են: Կարծում եմ, որ զինվորական ծառայության՝ հատկապես մարտական հերթապահության լարված իրականացման շատ դեպքերում տեղի հրամանատարների ու զինծառայողների նյարդերը տեղի են տալիս և խախտումներ են լինում: Ցավոք վերջին ժամանակաշրջանում խախտումները համատարած են հակառակորդի կողմից և այդ ամենը մեզ մտահոգում է: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ նախիջևանյան հատվածի հարաբերական խաղաղ վիճակը կարողանանք պահպանել:

Ես այսօր հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ եմ հանդիպել և հորդորել եմ, որ ամեն ինչ անի, որ հակառակորդը հասկանա՝ հրադադարի ռեժիմը պետք է պաշտպանել և հարցի խաղաղ լուծման վերջնակետին հասնելու համար պետք է վստահության մթնոլորտ ստեղծել և ոչ թե հրահրել: Առանց վստահության մթնոլորտի մենք չենք կարող հասնել հաջողության:

– Պատերազմի վտանգի և հարաբերական խաղաղության մասին բազմիցս է խոսվել, բայց երեկվա դեպքերից հետո, արդյո՞ք պատերազմի հավանականությունը չի մեծացել:

-Պատերազմի վտանգը միշտ էլ կա, նախիջևանյան կողմից կրակոցները թույլ են տալիս մեզ ցույց տալու հակառակորդին, որ մենք այստեղ էլ կանք, այստեղից էլ կարող ենք ազդել իրենց վրա: Անկասկած այդ ամենը վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից, մենք միշտ էլ թե՛ կանխարգելիչ, թե՛ հակազդող միջոցառումներ են իրականացրել:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս