
Երևանում շարունակվում են «գրիբոյեդովցիների» կիսագաղտնի հանդիպումները. 1in.am

1in.am-ի փոխանցմամբ՝ ուկրաինական ողբերգական իրադարձություններին զուգահեռ պուտինյան-գեբելսյան քարոզչամեքենայի ղեկավար, ռուսաստանցի հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի հիմնած «Գրիբոյեդով» ակումբը շարունակում է իր գործունեությունը Երևանում՝ նրա գլխավորությամբ: Ինչպես հայտնի է, ակումբի հայաստանյան «ընկերները», Կիսելյովի ղեկավարությամբ, ամեն ամիս հանդիպում են և զրուցում ամենատարբեր թեմաների, այդ թվում, ինչն ամենակարևորն է, ՀՀ-ՌԴ հարաբերությունների, երկու երկրների արտաքին քաղաքականության շուրջ, փոխանակվում գաղափարներով:
Կիսելյովը, կայքի տեղեկությունների համաձայն, «Գրիբոյեդով»-ից դուրս, ունենում է երկկողմ այլ հանդիպումներ ևս: Ուկրաինական իրադարձությունների թեժ փուլում, երբ նա, ըստ էության, ժամանակ չպետք է ունենար, եղել է Երևանում. նրա վերջին այցելության ժամանակ՝ մայիսի 21-22-ը, նա ունեցել է ոչ միայն ավանդական հանդիպում գրիբոյեդովականների հետ «Երևան պլազա»-ում գտնող «Պանորամա»՝ նախկինում Academia Del Gusto ռեստորանում, այլև այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, ապա ունեցել այլ երկկողմ հանդիպումներ ևս:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: