Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը Հայաստանը ներկա կլինի Աշոտյանի մակարդակով

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը Հայաստանի Հանրապետությունից կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։

Նշենք, որ նախապես խոսվում էր, որ Ուկրաինայի նախագահի երդմնակալությանը ՀՀ-ից ներկա է լինելու ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Ինչո՞ւ է ընտրությունը կանգ առել ԿԳ նախարարի վրա: Այս հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Ես կառավարության ներկայացուցիչ եմ, գնում եմ երդմնակալության: Չեմ մեկնաբանում դրա հետ կապված հարցեր»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունը կայացել է մայիսի 25-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղթող է գրանցել Պյոտր Պորոշենկոյին, ով ստացել էր ընտրողների 53.7 % քվեն, իսկ Յուլյա Տիմոշենկոն՝ 13.08 %:

 

Տեսանյութեր

Լրահոս