Հետախուզվողներից երկուսին հայտնաբերել են, մեկն էլ ներկայացել է կամավոր
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 1954 թ. ծնված Էլիզբար Հ.-ին, որը հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ մեղադրանքով:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Բազումի, Գուգարքի և Իջևանի բաժինների ծառայողները Վանաձոր քաղաքի Խնձորուտի 6-րդ փողոցի տներից մեկից հայտնաբերել և Բազումի բաժին բերման են ենթարկել 1980 թ. ծնված Ազատ Խ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի /խուլիգանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը / մեղադրանքներով:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` կամավոր բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Արմեն Դ.-ն, որը մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի /գողություն/ մեղադրանքով:
ՀՀ Ոստիկանություն