Լյուդմիլա Սարգսյան. Եվրասիական միության հետ համագործացությունը պետք է շարունակել, բայց դա պետք է անի այլ մարդ

Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը համարում է, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն Աստանայի հանդիպմանն այլ կլիներ, եթե Հայաստանի նախագահը լիներ ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ որևէ այլ մարդ: Ըստ ՎՍԴՀԿ ատենապետի, նախագահ Սարգսյանը խոցելի է, քանի որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները գիտեն, որ Սարգսյանը նախագահ է ընտրվել ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում և չի վայելում հայաստանցի ընտրողների մեծամասնության վստահությունը: Լյուդմիլա Սարգսյանն ասում է, որ Եվրասիական միության հետ համագործացությունը պետք է շարունակել, բայց դա պետք է անի այլ մարդ:

2013թ. նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Նրա ղեկավարած կուսակցությունն այսօր պահանջում է դադարեցնել ԵՏՄ-ի հետ համագործակցությունը, որի հետ տիկին Սարգսյանը համաձայն չէ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս