Բաժիններ՝

Որ երկրներում է հնարավոր փոխել հին անձնագիրը (ցանկ). «Փաստինֆո»

Հունիսի 8-ից ուժի մեջ կմտնի կառավարության մայիսի 15-ի որոշումը, որով հաստատվել է 2014 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ հին նմուշի՝ կառավարության 1998թ.-ի որոշմամբ նախատեսված անձնագրերը տրամադրելու կամ փոխանակելու իրավասություն ունեցող դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ցանկը: Այս մասին տեղեկացնում է «Փասինֆոն»:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միայն մի մասն է ապահովված կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի գործերի ընդունման համար նախատեսված սարքավորումներով:

Ցանկում ընդգրկված են Արաբական Միացյալ Էմիրություններում, Արգենտինայում, Բելառուսում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Դանիայում, Եգիպտոսում, Թուրքմենստանում, Ինդոնեզիայում, Իսպանիայում, Իտալիայում, Իրանում, Իրաքում, Լեհաստանում, Լիբանանում, Լիտվայում, Կանադայում, Հնդկաստանում, Ղազախստանում, Ճապոնիայում, Միացյալ Թագավորությունում, Մեքսիկայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Ռումինիայում, Սիրիայում, Վիետնամում, Վրաստանում, Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանությունները և Բաթումում, Լիոնում, Հալեպում, Մարսելում, Սանկտ Պետերբուրգում, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունները, Սոչիում հյուպատոսական կետը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս