Զդիսլավ Ռաչինսկին՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին. «Ա1+»

ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ոչինչ չի կարող ասել, թե Հայաստանին ինչ կտա Եվրասիական միությանն անդամակցելը։ Նա միայն բաց տեղեկատվությանն է տիրապետում, որ հուլիսի մեկից Հայաստանը միանալու է այն պետություններին, որոնք կազմելու են Եվրասիական տնտեսական միությունը։ Այս մասին «Ա1+»-ին ասել է Լեհաստանի դեսպանը։ Ինչ վերաբերում է Աստանայում քննարկված տարբերակին՝ Հայաստանի միացումը Եվրասիական միությանը առանց Լեռնային Ղարաբաղի, ապա դեսպանն օրինակ բերեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագիրը, որի մեջ Լեռնային Ղարաբաղի հարցը չի արծարծվել, բացի այն ձեւերից, որոնց մասին նախկինում խոսվել է։

«Քանի որ ինձ հայտնի չեն Եվրասիական միության փաստաթղթերը, ուստի ինձ դժվար է խոսել դրա մասին։ Հայաստանի եւ Ղարաբաղի մտածողության մեջ Ղարաբաղը հանդես է գալիս իբրեւ առանձին պետություն։ Սերժ Սարգսյանն այդ մասին հստակ եւ պարզ արտահայտվել է, որ Հայաստանը Հայաստան է, Ղարաբաղը՝ Ղարաբաղ։ Ես այդպես եմ հասկացել»,- եզրափակել է դեսպանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս