Բաժիններ՝

Երևանի տարբեր թաղամասերում օձեր են հայտնաբերվել

Հունիսի 1-ին, ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 9ա տան մոտակա այգում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հունիսի 1-ին, ժամը 18.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հունիսի 1-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 2 փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ծառի վրա օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս