Մենք ցեղասպանությունը համարում ենք մարդկության դեմ հանցագործություն. Էրդողան

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիաի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին.

«1915 թվականի իրադարձություններն անհնար է անվանել ցեղասպանություն, քանի որ եթե ցեղասպանություն եղած լիներ, ապա գոյություն չէին ունենա այն հայերը, որոնք ցայժմ բնակվում են Թուրքիայում: Մենք ցեղասպանությունը համարում ենք մարդկության դեմ հանցագործություն:

Մենք երբեք աչք չենք փակի դրա վրա: Մենք պատրաստ ենք բացել մեր արխիվները: Հայաստանն ու մյուս երկրները նույնպես պետք է անեն դա: Այդ իրադարձությունները տեղի են ունեցել ոչ թե Թուրքիայի Հանրապետությունում, այլ՝ Օսմանյան կայսրությունում:

Եթե փաստաթղթերը վկայեն դա, ապա մենք ներողություն կխնդրենք և կընդունենք հետևանքները: Պատմության աչքերին ու պատմական իրողություններին նայելն այնպիսի քայլ է, որը չպետք է կատարի միայն Թուրքիայի Հանրապետությունը: Այդ քայլն անհրաժեշտ է բոլոր ժողովուրդներին ու բոլոր պետություններին, որոնցում ողջ են վախերը:

Միևնույն ժամանակ պատմական մի շարք դեպքերի 100-ամյակի մոտենալու կապակցությամբ մենք պետք է համարձակորեն քննարկման դնենք այն փաստը, որ այդ վախերն օգտագործվում են որպես սպառնալիքներ:

Այդ բոլոր իրադարձությունները պետք է ստանան բազմակողմանի պարզաբանում: Այդ հարցերը պետք է դադարեն քաղաքական վեճերի առարկա հանդիսանալուց և պետք է ներկայացվեն պատմաբանների դիտարկմանը»:

Տեսանյութեր

Լրահոս