Արամ Կարապետյան. «Քառյակում, ուղղակի, քաղաքական փակուղի է»

«Հայաստանում ամեն ինչը սև ու սպիտակ է: Կա՛մ ընդդիմություն ես, կա՛մ՝ իշխանություն: Այսինքն՝ եթե ԲՀԿ-ն իրեն հայտարարել է այլընտրանք և այլընտրանքը նշանակում է, որ յուրաքանչյուր պահին իր որոշումներն ինքն է ընդունում, ուրեմն՝ ես մեկնաբանելու ոչինչ չունեմ»- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրա համար շատ անհասկանալի է այն, որ ընդդիմությունը քվեարկի իշխանության ներկայացուցչի օգտին, այն էլ՝ խորհրդարանում. «Ես չեմ ասում, որ դա վատ է, բայց անհասկանալի է, որովհետև էլ ինչո՞ւմ ես դու ընդդիմություն»:

Հարցին, թե այս քվեարկությունը կարո՞ղ է հաստատել այն տեսակետները, որ ԲՀԿ-ն հնարավոր է դուրս գա քառյակից, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես կողմնակից եմ քաղաքական ուժերի կոնսոլիդացիաներին, բայց իմ տեսակետից` քառյակը ընդհանուր օրակարգ, կարծես թե, չունի, որովհետև ընդհանուր օրակարգը, ինչքան ես եմ հասկանում, Տիգրան Սարգսյանի հրաժարականն էր: Այսինքն` դրանից այն կողմ դեռ ոչինչ չի ասել: Կարծում եմ` հիմա քառյակում ուղղակի քաղաքական փակուղի է, և չգիտեմ դուրս կգա՞ն, թե՞ դուրս չեն գա, ինչ կանեն, կամ չեն անի, բայց այն, որ փակուղի է, դա հստակ երևում է»:

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ Հայաստանն ապրիլի 29-ին չմասնակցեց Մինսկում տեղի ունեցած Մաքսային Միության գագաթնաժողովին, Ա.Կարապետյանն ասաց. «Այնտեղ  քաղաքական և տնտեսական խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում, և դա կարող է անել միայն Ռուսաստանը` իր գործընկերներին համոզելով: Բավականին կոշտ է Ն. Նազարբաևի տեսակետը Ղարաբաղի հետ կապված: Որոշակի խնդիրներ կան կարծես նաև կապված Լուկաշենկոյի տեսակետի հետ»:

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս