Ինձ համար այլևս նպատակահարմար չէր ՕԵԿ-ում մնալ. Արմեն Երիցյան (տեսանյութ)
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե «Օրինաց երկիր» կուսակցությունից դուրս գալն իր անձնական որոշումն է եղել և իր համար այլևս նպատակահարմար չէր ՕԵԿ-ում մնալ:
Նախարարը նշեց, որ դեռևս չգիտի՝ արդյոք որևէ այլ կուսակցությանն անդամագրվելո՞ւ է, թե՞ ոչ:
Հարցին՝ եթե հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից առաջարկ լինի անդամակցել ՀՀԿ-ին, կընդունի՞ առաջարկը, Ա. Երիցյանը պատասխանեց՝ «եթե»-ով չխոսենք:
Մանրամասները՝ տեսանյութում