Գալուստ Գրիգորիչը Հովիկ Աբրահամյանից պակաս չէ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Երկուշաբթի օրը, երբ Գալուստ Սահակյանի ընտրությունը դեռ հարցականի տակ էր` հաշվիչ հանձնաժողովում «քվորում» չլինելու պատճառով, Հովիկ Աբրահամյանը եկել է ԱԺ՝ իրերն իր սենյակից հավաքելու: Աբրահամյանին են դիմել, թե ԲՀԿ-ին ասա` հաշվիչ հանձնաժողովի իր մարդկանց ներկայացնի, որ Գալուստի ընտրությունը հորով-մորով անենք, առաջ գնանք: Սակայն գործը գլուխ չի բերվել:

Ըստ մեր աղբյուրների` Գալուստ Սահակյանը տարակուսած է եղել ստեղծված ֆորսմաժորային իրավիճակից, որովհետեւ մտածել է, որ ինքը Հովիկին ազնվորեն ծառայել է, Հովիկն ամեն ինչ կանի իրավիճակը փրկելու համար: ԲՀԿ-ն չի համաձայնել հաշվիչ հանձնաժողովին ներկայացուցիչներ «տալ»:

Նախագահականի ամենաբարձր մակարդակից Էդուարդ Շարմազանովին զանգել-հարցրել են` «կարո՞ղ ես արտահերթի համար քվորում ապահովել, կանոնակարգը փոխենք, պրծնենք ԲՀԿ-ից էլ, իր պապաներից էլ»: Շարմազանովը, քափ-քրտինք մտած, արտահերթը գլուխ է բերել:

Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930