Սիրիայից դուրս են բերվել քիմիական զենքի գրեթե բոլոր պաշարները
Ռուսական ИТАР- ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանություններին ՄԱԿ-ի ու Քիմիական զենքն արգելող կազմակերպության համատեղ առաքելության հետ միասին հաջողվել է երկրից դուրս բերել բոլոր թունավոր նյութերը՝ բացառությամբ նրանց, որոնք պահվում են զինյալների կողմից շրջապատված օբյեկտի տարածքում:
Այս մասին երեկ հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նրա խոսքերով՝ եթե հաշվի չառնվի այդ օբյեկտի գործոնը, ապա կարելի է ասել, որ Սիրիայից դուրս է բերվել կամ արդեն իսկ ոչնչացվել է թունավորի նյութերի 100 տոկոսը:
Ջաֆարին հավելել է, որ Սիրիայի իշխանությունները ՄԱԿ-ի ու Քիմիական զենքն արգելող կազմակերպության հետ մտադիր են համատեղ ջանքերով չեզոքացնել վերջին օբյեկտի գործոնը: