Բաժիններ՝

Քեթրին Էշթոնը դատապարտել է Եգիպտոսում մոտ 700 ակտիվիստի մահվան դատապարտելու մասին վճիռը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը կտրուկ է արձագանքել Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» շարժման հարյուրավոր ակտիվիստների նկատմամբ մահվան դատավճիռ կայացնելուն:

Էշթոնն ընդգծել է, որ զանգվածային այդ գործընթացները չեն համապատասխանում մարդու իրավունքներին: Երկուշաբթի եգիպտական դատարանը վճռեց մահվան դատապարտել «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ Մոհամեդ Բադիային ու նրա 682 կողմնակցի:

Եգիպտական օրենսդրության համաձայն, մահվան այդ դատավճիռները պետք է հավանության արժանան մուֆթիի կողմից: Սրանից առաջ նման դատավճիռների դեմ հանդես են եկել ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930