Ռուսական ու չինական ռադարներն ունակ են նկատել ամերիկյան F-35 հեռանկարային կործանիչին
The Daily Beast-ի փոխանցմամբ՝ ամերիկյան F-35 հեռանկարային բազմանշանակ ինքնաթիռը, որում լայնորեն օգտագործվում են քիչ նկատելիության տեխնոլոգիաներ, ունի մի շարք էական թերություններ: Ըստ էության, դրանցից ամենալուրջն այն է, որ ռուսական ու չինական ռադարների համար ինքնաթիռն տեսանելի է:
Բացի այդ, կործանիչը չի կարող արդյունավետ կերպ խափանումներ առաջացնել ռադիոտեղորոշիչ կայանների համար: Դա նշանակում է, որ ԱՄՆ ՊՆ-ը հարյուր միլիարդավոր դոլարներ է ներդնում մի կործանչի մեջ, որը կարիք ունի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համար նախատեսված հատուկ ինքնաթիռի օգնության:
Պենտագոնին անհանգստացնում են նաև չինացիների նոր մշակումները: Դա մասնավորապես վերաբերում է 517M տիպի որոնողական ռադարով նավերին: