Բաժիններ՝

«Փակելով ուսուցչի բերանը՝ փակում եք մի ամբողջ սերնդի բերան». Բողոքի ակցիա՝ ԿԳ նախարարության մոտ

ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որին մասնակցում են նաև մանկավարժները: Նրաք պահանջում են, որպեսզի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաժարվի կրթության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերից 5 տոկոս պարտադիր կուտակային պահումներ անելու որոշումից։ Պարտադիր կուտակային բաղադրիչին դեմ ակցիայի մասնակիցները պարեցին քոչարի՝ արտասանելով Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։ Ակցիայի մասնակցների հետ հանդիպման իջավ Կրթության և գիտության նախարարության հասարակայնության և լրատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը՝ խնդրելով մակավարժներին բարձրանալ նախարարություն և հանդիպել նախարար Արմեն Աշոտյանի հետ։

Սակայն մասնակիցները մերժեցին այդ առաջարկը՝ ասելով, որ Արմետ Աշոտյանը ֆեյբսուք մտնելու ժամանակ ունի, բայց չի ցանկանում հասարակության հետ հանդիպել։

Ակցիայի մասնակիցները միաժամանակ նշեցին, որ իրենք շատ են, ուստի չեն կարող բոլորով բարձրանալ նախարարի մոտ և պահանջեցին, որպեսզի Արմեն Աշոտյանն իջնի իրենց մոտ: 

Արթուր Բաղդասարյանը բարձրացավ նախարարություն՝ Արմեն Աշոտյանին փոխանցելու ակցիայի մասնակիցների ասածը։

Երկրորդ անգամ ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյաը, ով նորից խնդրեց մասնակիցներին բարձրանալ Աշոտյանի հետ հանդիպման։ Մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «հեռացիր, հեռացիր», և կրկնեցին, որ չեն բարձրանալու Ա. Աշոտյանի հետ հանդիպման և նա պետք է իջնի իրենց մոտ։ Մհեր Ղազարյանն ասաց, որ Արմեն Աշոտյանը նրանց սպասում է և իրենց դահլիճում կարող են տեղավորել այնքան մարդ, որքան ակցիայի մասնակիցներն են ուզում։ Սակայն մանկավարժները կրկին մերժեցին նրան։

Ի դեպ, ակցիայի մասնակից մանկավարժները պարզել էին՝ «Մի ստրկացրեք ուսուցչին», «Փակելով ուսուցչի բերանը՝ փակում եք մի ամբողջ սերնդի բերան» վերտառությամբ պաստառներ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս