Գյումրիում հնչած կրակոցների գործով տուժողը դեռեւս ցուցմունք չի տալիս (տեսանյութ). galatv.am
Ապրիլի 26-ին, ժամը 21:30-ին Գյումրիում հնչած կրակոցների գործով դեռեւս բերման ենթարկված անձինք չկան՝ չնայած որ, ինչպես ոստիկանությունից են վստահեցնում, օպերատիվ-հետախուզական ակտիվ աշխատանքներ են տարվում: Այս մասին գրում galatv.am-ը:
Այսօր վաղ առավոտից ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում խորհրդակցություններ են տեղի ունենում, եւ մեր ունեցած տեղեկություններով՝ մեկ տասնյակից ավելի անձինք են հարցաքննվել սույն գործի շրջանակներում: Սակայն ոստիկանությունից դեռեւս մանրամասներ չեն հայտնում՝ տեղեկացնելով միայն, որ մարզի ոստիկանապետը կարեւոր խորհրդակցություններ է անցկացնում:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, թե ինչպես միշտ գործի քննության ընթացքի ու դրա ամբողջությամբ բացահայտմանը խոչընդոտում է գյումրեցիների վարքագիծը՝ խուսափում են տեղեկություններ հաղորդել ոստիկանությանը: «Չկա անձ, որին ձերբակալել ե, կամ մեղսադրել ենք տվյալ հանցագործության կատարումը, ոստիկանությունը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է ձեռնարկում, հնարավոր է՝ նշված միջոցառումների շրջանակներում տարբեր անձինք տարվեն-բերվեն, դա քրեական գործի սկզբնական փուլում օրինաչափ երեւույթ է:
Մանրամասներն` այստեղ