ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նպատակաուղղված պատժամիջոցների կիրառման պատրաստակամության մասին
ԱՄՆ-ն պատրաստ է նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ` Ուկրաինայում նրա գործողությունների հետ կապված: Այս մասին նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը տարածվել է Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի եւ Մեծ Բրիտանիայի ու Իտալիայի վարչապետների հետ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազրույցներից հետո, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հայտարարության նպատակը Ռուսաստանի վերաբերյալ հինգ երկրների միասնական տեսակետի ներկայացնում է: Նշվում է, որ հինգ երկրների առաջնորդները համաձայնել են, որ «Ռուսաստանը չի կատարել ժնեւյան պայմանավորվածությունները, կոչ չի արել զինված խմբավորումներին վայր դնել զենքը եւ լքել գրավված շենքերը»: Բացի այդ, Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանը շարունակում է իր գործողություններով նպաստել լարվածությանը:
«Նախագահ Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել ի պատասխան Ռուսաստանի վերջին գործողությունների: Հինգ երկրների առաջնորդները համաձայնել են սերտորեն համագործակցել եւ Եվրամիության ու «յոթնյակի» միջոցով համակարգել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ քայլերը»: