Բաժիններ՝

Տասնյակ անօթևաններ պատսպարվել են տանիքից զուրկ, կիսախարխուլ բազմահարկերում (տեսանյութ)

Գյումրու տնակային ավաններում և նախկին գործարանային կիսափուլ, կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ հանրակացարաններում պատսպարված ընտանիքների ու հատկապես միայնակ տարեցների վիճակն օր օրի վատթարանում է:

Այդ կացարաններում, որտեղ դեռևս բնակվում է մոտ 4000 ընտանիք, կյանքը կարծես դժոխք է դարձել երկրի վրա, մարդիկ ոչ թե ապրում, այլ ամենօրյա գոյապայքար են մղում: Տնակները տարիների ընթացքում փտել ու շարքից դուրս են եկել, կիսախարխուլ բազմահարկերից շատերում էլ հատակ ու տանիք չկա, պատերն իրարից հեռացել են, քամին թափանցում է ներս:

Ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին գործարանային հանրակաացարաններից մեկում բնակվող միայնակ տարեց կնոջ ապրելակերպի մասին է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս