ՀՀԿ-ական պատգամավորը կիսում է ընդդիմադիրների մտահոգությունները` արտագաղթը կմեծանա. aravot.am

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի նախնական վերլուծություններն էլ բերել են այն եզրակացության, որ ամեն դեպքում ազատ տեղաշարժի հնարավորությունը եւ ՌԴ-ի քաղաքացիության կարգի դյուրացումը կարող են խթանել Հայաստանում արտագաղթը: Այսօր այդ առիթով իր մտահոգությունները նա կիսեց`պատասխանելով Aravot.am-ի հարցերին: Նման մտավախություններ ունեն նաեւ ընդդիմադիր գործիչները:

«Եթե կա ազատ տեղաշարժի հնարավորություն, եթե տվյալ անձը քաղաքացի չէ եւ աշխատանքի ընդունման, ընդհանրապես աշխատելու պրոցեդուրան բավականին բարդ է, զուտ այդ իմաստով, հավանաբար, շատ քաղաքացիներ կցանկանան ՌԴ քաղաքացիություն ընդունել` օգտվելու համար Ռուսաստանի աշխատանքային շուկայից»,- ասաց զրուցակիցը`հավելելով, որ ինքն ուրախ կլինի, եթե իր նախնական տպավորությունների մեջ սխալված լինի: Հարցին` չե՞ք կարծում, որ ՀՀ իշխանությունները կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկեն իրենց քաղաքացիներին սեփական հողի վրա պահելու համար,  զրուցակիցն ասաց, որ խնդիրը հասարակության կենսամակարդակի բարձրացման կամ գոնե դրան ուղղված դրական սպասումների մեծացման մեջ է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս