Բաժիններ՝

Ավելի քան 400 հազար ղրիմցի է դիմել ռուսաստանյան անձնագիր ստանալու համար

Ղրիմի տարածքում շուրջ 300 հազար ռուսաստանյան անձնագիր է տրվել, հայտարարել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը:

«Ներկայումս Ռուսաստանի քաղաքացիների անձնագրերի ձեւակերպման 400 հազար նյութ է ընդունվել: Պատրաստվել է շուրջ 300 հազար անձնագիր»,- նշել է Ռոմոդանովսկին:

Դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով` ընդհանուր առմամբ Ղրիմում պետք է անձնագիր տրվի 2 մլն բնակչի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս