ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում Ռաուֆ Միրկադիրովի կալանավորման կապակցությամբ
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը մտահոգություն է հայտնել Թուրքիայից ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի անսպասելի արտաքսման ու Ադրբեջանում նրա կալանավորման կապակցությամբ.
«Մենք, մասնավորապես, մտահոգված ենք այն ենթադրություններից, որ Ռաուֆ Միրկադիրովը կալանավորվել է ադրբեջանական կառավարությանը քննադատելու կամ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ «ժողովրդական դիվանագիտության» (Track II) նախագծերին մասնակցելու համար:
«Ժողովրդական դիվանագիտություն» նախագծով շփումները նպաստում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և վստահելի հարաբերությունների ձևավորմանը»:
Ռաուֆ Միրկադիրովին Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են ապրիլի 19-ին: Նրան կասկածում են 2008 թվականի ապրիլից Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: