Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարները վաղը կժամանեն Թբիլիսի
Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Լորան Ֆաբիուսը վաղը երկօրյա այցով ժամանելու են Վրաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին.
«Հավանաբար ավելորդ է խոսել ԵՄ-ում կշիռ ունեցող երկրների արտգործնախարարների այցի կարևորության մասին: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շեմին Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջին դիվանագետների այցը Վրաստան իրենում կրում է հավելյալ ծանրաբեռնվածություն»:
Զալկալիանին հավելել է, որ դիվանագետների այցը Թբիլիսի պլանավորվել էր վաղուց, սակայն հետաձգվել էր ստեղծված իրավիճակի պատճառով: Շտայնմայերի ու Ֆաբիուսի պաշտոնական հանդիպումները Վրաստանում կմեկնարկեն ապրիլի 24-ին:
Նրանք մտադիր են իրենց վրացական այցի շրջանակներում հանդիպել Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի ու արտգործնախարարի հետ: