Դավիթ Լոքյանը կարող է փոխվարչապետ կամ նախարար դառնալ՝ սառեցնելով անդամությունը .«Հրապարակ»

«Աղվերանում տեղի ունեցած ՀՅԴ ԳԺ-ի արդյունքում ԳՄ-ի կազմում երկու հայտնի ընկերների՝ Սպարտակ Սեյրանյանի և Արսեն Համբարձումյանի չընտրվելը պայմանավորված է նուրբ հանգամանքով»,- գրում է «Հրապարակ»-ը՝ ավելացնելով.

«Վահան Հովհաննիսյանի Գերմանիայում դեսպան դառնալուց հետո կոոպտացիա՝ Բյուրոյի նոր անդամի նշանակում տեղի չի ունեցել։

Մեկ հոգու համար ՀՅԴ-ում չեն ցանկացել նոր ընտրություն անցկացնել։ Խնդիրն այն է, որ, չնայած հերքումներին, բոլոր դեպքերում, դեռ վերջնականապես փակված չէ Դավիթ Լոքյանի՝ ոչ ՀՅԴ քվոտայով փոխվարչապետ կամ նախարար դառնալու հարցը, որի դեպքում նա կսառեցնի իր անդամակցությունը ՀՅԴ-ին։

Այդ դեպքում արդեն երկու հոգու փոխարինելու հարց կդրվի, որովհետև ընկեր Վահանին Բյուրոյում հաստատապես փոխարինելու է Արսեն Համբարձումյանը, և եթե ընկեր Հրանտը հաջողեցնի՝ կըտրվի նաև ընկեր Սպարտակը» ։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս