![](/banners/BeFunky-design.jpg)
Յանուկովիչն առաջարկել է Ուկրաինայում նախ անցկացնել երկու հանրաքվե և հետո նոր՝ երկու ընտրություն
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/1398086727-6572-yanukovich.jpg)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կարծում է, որ Ուկրաինայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր կլինի միայն երկու հանրաքվեի անցկացումից հետո:
Յանուկովիչն առաջարկել է նախ անցկացնել երկրի ֆեդերալացման ու մարզերի լիազորության շուրջ հանրաքվե, իսկ դրանից հետո՝ Ուկրաինայի նախագահական կամ խորհրդարանական համակարգի մասին հանրաքվե և դրա արդյունքներով իրականացնել սահմանադրական բարեփոխումներ:
Յանուկովիչն ընդգծել է, որ միայն այդ ամենից հետո հնարավոր կլինի երկրում խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելը: