Բաժիններ՝

Նոր մանրամասներ` Գյումրիում տեղի ունեցած ինքնասպանությունից

Tsayg.am-ը գրում է.  Ապրիլի 21-ին, ժամը 9-ի սահմաններում Շահինյան 4-րդ շենքի 58 բնակարանի բնակիչը ցած է նետվել պատուհանից: 1960 թվականին ծնված Գեղամ Կոստանյանն, ըստ հարևանների, ինքնասպանություն է գործել: Տղամարդն ուներ 2 դուստր և մեկ որդի: Տղան և աղջիկն ամուսնացած են: Նշված հասցեում Գեղամն ապրել է կնոջ և դստեր հետ: Շենքի բնակիչները պատմել են, որ ներկա պահին Կոստանյանի կինը հիվանդանոցում է գտնվում: Թե ինչ պատճառով կարող էր Գեղամ Կոստանյանն այդ քայլին դիմել, հարևանները դժվարացել են պատասխանել: Նշել են, որ առանձնապես ոչ մեկի հետ շփում չի ունեցել: Ըստ հարևանների, նա աշխատել է Իսպանիայում և վերջերս էր վերադարձել Հայաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս