Բաժիններ՝

Ռուսաստանին գնալով ավելի շատ են կոչ անում Ուկրաինան փրկել ամենաթողտվությունից. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանին գնալով ավելի հաճախ են կոչեր անում միջամտել Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին, ինչը բարդացնում է նրա դրությունը.

«Հարձակումները շարունակվում են Սլավյանսկում, Մարիուպոլում, Ուկրաինայի հարավ-արևելքի այլ բնակավայրերում: Դիմակներով զինյալները հարձակման ժամանակ կատարելապես դաժան պահվածք են դրսևորում:

Եվ դուք հավանաբար տեսնում եք, որ գնալով ավելի ու ավելի շատ կոչեր են արվում Ռուսաստանին՝ փրկելու համար այդ ամենաթողտվությունից: Մեզ դնում են շատ բարդ դրության մեջ»: Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը դատապարտում է արյունահեղությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս