Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը դյուրացնող դաշնային օրենքը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը դյուրացնող դաշնային օրենքը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Տվյալ օրենքը Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունվել էր այս տարվա ապրիլի 4-ին: Ապրիլի 16-ին այն հավանության էր արժանացրել Դաշնային խորհուրդը: Այժմ Ռուսաստանում բնակվող օտարազգիները և առանց քաղաքացիության անձինք, որոնց ճանաչել են որպես ռուսերենին տիրապետող, կարող են դյուրացված սխեմայով ստանալ ռուսական անձնագիր:
Այդ հարցում հաշվի չի առնվում Ռուսաստանում նրանց բնակության ժամկետները: Ռուսական անձնագիր ստանալու համար օտարազգին պետք է հարցազրույց անցնի հատուկ հանձնաժողովի հետ: