Բաժիններ՝

Թուրքիայում միասեռական բանտարկյալների համար կարող են ստեղծվել հատուկ բանտեր

Roygbiv-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները դիտարկում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների համար հատուկ բանտերի ստեղծման հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

Նրա խոսքերով՝ մասնագիտացված բանտերի ստեղծման նպատակը միասեռական բանտարկյալների պաշտպանությունն է, որոնցում նրանք ստիպված չեն լինի այլ բանտարկյալների հետ կիսել ընդհանուր օգտագործման տեղերը, նրանց հետո համատեղ դուրս գալ զբոսանքի և մասնակցել հավաքական միջոցառումների:

Ներկա դրությամբ միասեռականներին թուրքական բանտերում պահում են առանձին բանտախցերում: Թուրքիան աշխարհիկ երկիր է, ուր միասեռականությունը չի համարվում քրեորեն պատժելի՝ թեև բնակչության մեծամասնությունն ունի պահպանողական հայացքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս