Բաժիններ՝

Եգիպտոսի նախագահի պաշտոնի համար պայքարելու է միայն երկու թեկնածու

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսին Եգիպտոսում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու է միայն երկու թեկնածու: Այս մասին երեկ հայտարարել է Եգիպտոսի նախագահական ընտրությունների գծով հանձնաժողովը:

Վերջինիս հաղորդմամբ՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար հայտեր են ներկայացրել միայն պաշտպանության ու ռազմական արդյունաբերության նախկին նախարար, գեներալ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, ով գործուն մասնակցություն է ունեցել նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկության հարցում և Եգիպտոսի խորհրդարանի նախկին անդամ Համդին Սաբահին:

Աս-Սիսին իր թեկնածության աջակցման համար հավաքել է 188.000 ստորագրություն, իսկ Սաբահին՝ 31.000 ստորագրություն: Ընտրություններին մասնակցելու իրավունք ստանալու համար անհրաժեշտ էր առնվազն 25.000 ստորագրություն:

Եգիպտոսում նախագահի թեկնածուների պաշտոնական ցուցակը կհրապարակվի մայիսի 2-ին: Նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 26-27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս